Ավագանու անդամը հրաժարական ներկայացնելուց հետո իրավունք կունենա եռօրյա ժամկետում հետ վերցնել դիմումը. նախագիծ | 1lurer.am

1lurer.am  Ավագանու անդամը հրաժարականի մասին իր դիմումը կարող է հետ վերցնել այն ներկայացնելու օրվանից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, գրավոր դիմում ներկայացնելով: Այդ դեպքում ավագանու անդամի լիազորությունները վաղաժանկետ դադարեցնելու գործընթացը չեղարկվում է:

Այդ մասին նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի՝ փետրվարի 10-ի նիստին ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը՝ առաջարկելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 70-րդ հոդվածը լրացնել նոր՝ 6-րդ մասով:

Նախատեսվում է նաև նույնաբովանդակ փոփոխություն կատարել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում:

«Նախագծի ընդունման արդյունքում կվերանա օրենքի բացը, և ավագանու անդամը հրաժարական ներկայացնելուց հետո իրավունք կունենա եռօրյա ժամկետում հետ վերցնել դիմումը»,- ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն