ՊԵԿ-ն անցած տարի բացահայտել է ավելի քան 363 մլրդ դրամի ստվերային շրջանառություն | armenpress.am

armenpress.am Պետական եկամուտների կոմիտեն 2025 թվականի ընթացքում բացահայտել է 363.2 մլրդ դրամի ստվերային շրջանառություն, ինչը 44.2 տոկոսով ավելի է 2024 թվականին արձանագրված ցուցանիշից:

Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:

«Թաքցված հարկի ընդհանուր գումարը կազմել է 124.1 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 29.1 տոկոսով, որից պետական բյուջե է վերականգնվել 37 մլրդ դրամ, ինչը 2024 թվականի համեմատ ավելի է 4 տոկոսով»,- նշեց Հակոբյանը:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահը հայտնեց՝ 2025 թվականին հայտնաբերվել է 2756 չգրանցված աշխատող, ինչը 700-ով ավելի է 2024 թվականի համեմատ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն