ՊԵԿ նախագահը ներկայացրեց մաքսանենգության դեմ պայքարում արձանագրված ցուցանիշները | armenpress.am

armenpress.am Պետական եկամուտների կոմիտեն 2025 թվականի ընթացքում բացահայտել է Հայաստանի Հանրապետություն ապօրինի տեղափոխվող շուրջ 250 տրանսպորտային միջոց: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:

«Մեքենաներից 38-ը կեղծ վկայականներով էին տեղափոխվում»,- նշեց Հակոբյանը:

ՊԵԿ նախագահը հավելեց՝ մաքսանենգության դեպքերի էական բացահայտումներ են եղել նաև սահմաններին:

«Բացահայտվել է 166 կգ հերոյին՝ Ագարակի ցամաքային կետում, 1145 տոննա դիզելային վառելիք։ Սա գրեթե 3 անգամ մեծ է 2024 թվականի ցուցանիշից»,- ասաց նա:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն