Հայտարարատուները մարտի 2-ից կկարողանան հետ ստանալ իրենց սոցիալական կրեդիտները | armenpress.am

armenpress.am Հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձինք մարտի 2-ից սկսած կարող են Պետական եկամուտների կոմիտեից հետ ստանալ տարվա ընթացքում իրենց ծախսած սոցիալական կրեդիտները: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը:

«Անցած տարի ընդունված օրենքով՝ ժամանակահատվածը հայտարարագրերը ներկայացնելու կամ հաստատելու, մարտի 2-ից նոյեմբերի 1-ն է: Մարտի 2-ն այն ամենամոտ ժամկետն է, որից սկսած կարող են մտնել, էլեկտրոնային ստորագրությամբ հաստատել, սոցիալական կրեդիտների վերադարձի դիմում լրացնել և ստանալ սոցիալական կրեդիտները»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Էդուարդ Հակոբյանը հավելեց՝ քննարկվում է նաև առողջապահական ծախսերի մասով ավելի շատ փոխհատուցում տրամադրելու հնարավորության հարցը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն