ՀՀ ՊԵԿ նախագահը պարզաբանեց, թե ինչպես կարող են զննվել TRIPP-ով անցնող ադրբեջանական բեռները | armenpress.am

armenpress.am Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցվելիք TRIPP «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ճանապարհի վրա, ինչպես Հայաստանի ամբողջ տարածքում, գործելու են ԵԱՏՄ մաքսային իրավական համակարգերը: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը:

ՊԵԿ նախագահը պարզաբանեց նաև, թե ինչպես կարող են զննվել այդ ճանապարհով անցնող ադրբեջանական բեռները:

«Մենք շատ շուտով ունենալու ենք մոնիտորինգի կենտրոն, որը միանալու է ցամաքային կետերում մեր ռենտգեն համակարգերին, թույլ է տալու հեռավար տարբերակով վերլուծել անցնող բեռները և ընտրել թիրախները, թե ինչն է պետք զննել: Եթե ինչ-որ տեղ կասկածելի բան բացահայտվի, իհարկե, կարիք կլինի մարդկային միջամտության: Այդ դեպքում «Ֆրոնտ–օֆիս»-ի աշխատակիցը դուրս է գալու, կատարելու է զննում կամ այլ գործառույթներ: Այս համակարգը թույլ է տալիս քիչ շփվել այն մարդկանց հետ, որոնք սահմանն անցնում են: TRIPP-ի դեպքում այս նույն մոտեցումն է այս պահին քննարկվում»,- ասաց Հակոբյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն