Ռուբիոն կայցելի Գերմանիա, Սլովակիա և Հունգարիա | azatutyun.am

azatutyun.am  ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այս շաբաթ մեկնելու է Գերմանիա՝ ղեկավարելու ամերիկյան բարձր մակարդակի պատվիրակությունը Մյունխենի ամենամյա անվտանգության համաժողովում, այնուհետև այցելելու է Սլովակիա և Հունգարիա, հայտնում է Պետդեպարտամենտը։

Արդեն չորս տարի ընթացող Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը Մյունխենի համաժողովի գլխավոր թեմաներից կլինի, ինչպես նաև Իրանի շուրջ լարվածությունը։

Մյունխենի անվտանգության համաժողովի տարեկան զեկույցում զգուշացվում է, որ Եվրոպան կանգնած է «երկարատև հակամարտության դարաշրջանի» առջև՝ ռուսական ագրեսիայի պատճառով։

Ռուբիոն կմասնակցի փետրվարի 13–15-ը անցկացվող համաժողովին, այնուհետև փետրվարի 15–16-ը կայցելի Բրատիսլավա և Բուդապեշտ։

Սլովակիայում, համաձայն Պետդեպարտամենտի, Միացյալ Նահանգների բարձրագույն դիվանագետը կանդրադառնա տարածաշրջանային անվտանգության համագործակցությանը և միջուկային էներգետիկայի նախագծերին։ Հունգարիայում ուշադրության կենտրոնում կլինեն երկկողմ հարաբերություններն ու համաշխարհային հակամարտությունների լուծման խաղաղարար ջանքերը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն