Ջեյ Դի Վենսը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պահպանելու համար կարևոր է համարում տնտեսական փոխկախվածությունը | armenpress.am

armenpress.am ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պահպանելու համար կարևոր է երկու երկրների միջև տնտեսական կապերի հաստատումը։

Ջեյ Դի Վենսն այդ մասին ասել է «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում։

Նա նշել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ջանքերով Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը խաղաղության հաստատման  առաջին քայլն է։ «Բայց խաղաղությունը պահպանելու մի մասն էլ այն է, ինչ մենք այսօր անում ենք` համոզված լինելու համար, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական փոխկախվածություն կա, որն անհրաժեշտ է խաղաղության համաձայնագրի պահպանման համար»,- ասել է Վենսը՝ հավելելով, որ ինքը Հայաստանում գտնվելու 24 արդյունավետ ժամերի ընթացքում լավատես է, թե ինչի են հասել այդ ուղղությամբ։

ԱՄՆ փոխնախագահն ընդգծել է, որ Դոնալդ Թրամփը իսկապես խաղաղության  լուրջ գործարքի է հասել Հայաստանի և Ադրբեջանի միջև, իսկ նրա վարչակազմը նպաստում է դրա պահպանմանը։

Նա հավելել է, որ ուրախ էր Հայաստանում գտնվելու համար, որտեղից էլ մեկնելու է Ադրբեջան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն