Փաշազադեն Վատիկանում հանդիպել է Հռոմի պապի հետ | azatutyun.am

azatutyun.am Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն Վատիկանում հանդիպել է Հռոմի պապի հետ։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպումը կայացել է Պոնտիֆիկոսի անձնական հրավերով։

Դրան մասնակցել են շեյխ-ուլ-իսլամ Փաշազադեն և Ադրբեջանում գործող կրոնական համայնքների առաջնորդներ՝ Ադրբեջանում Հռոմեական կաթոլիկ եկեղեցու առաքելական պրեֆեկտուրայի առաջնորդը, Լեռնային հրեաների համայնքի ղեկավարը, ալբանա-ուդիական քրիստոնեական համայնքի նախագահը, ինչպես նաև Բաքվի սեֆարդական հրեաների կրոնական համայնքի ղեկավարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն