azatutyun.am ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության կանոնադրություն ստորագրեցին:
Ադրբեջանի նախագահը հայտնեց, որ Բաքուն ու Վաշինգտոնը վեց ամիս աշխատել են փաստաթղթի վրա: Ալիևը երախտագիտություն հայտնեց Թրամփ-Վենս վարչակազմին՝ Ադրբեջանի նկատմամբ «շատ դրական» վերաբերմոյւնքի համար:
«Մեծ պատիվ է լինել աշխարհի ամենահզոր երկրի ռազմավարական գործընկերը», – հայտարարեց Ադրբեջանի նախագահը:
ԱՄՆ փոխնախագահը Բաքվում տեղական ժամանակով ժամը 17:47 է ժամանել նախագահական պալատ, որտեղ նրան դիմավորել է Ադրբեջանի նախագահը։
Ընդլայնված կազմով երկկողմ հանդիպման ընթացքում Վենսը և Ալիևը կարճ հայտարարություններով են հանդես եկել տեսախցիկների առջև։
Ալիևը նշել է, որ մեծ պատիվ է հյուրընկալել Վենսին Ադրբեջանում։ Նա ասել է, որ վերջին վեց ամիսներին երկու հանդիպում է ունեցել Դոնալդ Թրամփի հետ, և ընդգծել է փոխադարձ շահերի առկայությունը։