Հարցը եղել է Վենսի հետ հանդիպման օրակարգում․ Փաշինյանը՝ անդրադառնալով գերիների վերադարձի վերաբերյալ հարցին

Հարցը եղել է Վենսի հետ հանդիպման օրակարգում։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գերիների վերադարձի վերաբերյալ հարցին։

«Խնդրում եմ, այդ հարցի շուրջ հնարավորինս քիչ մանրամասներ ակնկալեք ինձնից, բայց հարցը եղել օրակարգում, քննարկվել է օրակարգում։ Ասեմ ավելին՝ չկա ուղիղ կամ անուղղակի վերաբերելի որևէ բանակցություն, որտեղ այս թեմային չեն անդրադառնում», – ասել է Փաշինյանը Առաջին Ալիքի եթերում:

Նա նադրադարձավ նաև Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարների դատավճիռներն․

«Իհարկե, ինձ համար անձնապես և քաղաքական առումով շատ ցավալի և ծանր են, բայց մյուս կողմից մենք պետք է հասկանանք, որ կոնֆլիկտն ունի իներցիա, և հնարավոր չէ մի լծակի օգնությամբ կանգնեցնել»։

Փաշինյանը նշեց, որ հարցի լուծման իրենց պատկերացումը կրկին խաղաղությունն է, քանի որ կոնֆլիկտի դեպքում խնդիրն անլուծելի է․ «Օրինակ, եթե չլիներ խաղաղության բարելավող միջավայրը, Վագիֆ Խաչատրյանը չէր վերադառնա առնվազն հիմա կամ տեսանելի ապագայում։

Ես հասկանում եմ մեր էմոցիաները, հասկանում եմ, որ շատ դեպքերում մեզ քննադատում են, որ դուք արձագանք չունե՞ք, բա ինչու այս ատյան, այն ատյան [չեք դիմում], բայց կոնկրետ օրինակները մեզ բերում են այն համոզման, որ եթե մենք խաղաղության օրակարգի վրա ենք կենտրոնանում և ձևավորում ենք աշխատանքային գործընթացներ, դա բերում է հաջողության», – ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն