Տարածաշրջանը վերջապես խաղաղության մեջ է․ Վենս | civilnet.am

civilnet.am  Տարածաշրջանը վերջապես խաղաղության մեջ է։ ԱՄՆ նախագահի վարչակազմի նպատակը խաղաղություն հաստատելն է։ Այս մասին փետրվարի 10-ին Ադրբեջանի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Ես նաև հպարտությամբ եմ հայտարարում, որ ես առաջիններից մեկն էի, ով թռավ Թրամփի ուղու վրայով, որը կկապի Ադրբեջանի երկու մասերը։ Մենք հույս ունենք, որ սա կխթանի տնտեսական համագործակցությունը, բնական պաշարների և կարևորագույն հանքանյութերի ոլորտում համագործակցությունը և կնպաստի Ադրբեջանի և Հայաստանի միջև այս պատմական խաղաղության համաձայնագրի ամրապնդմանը»,- ասաց ԱՄՆ փոխնախագահը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքով՝ TRIPP-ի շնորհիվ վերացվել են Ադրբեջանից Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները, սկսվել է նավթամթերքի արտահանում, ինչն առևտրի և համագործակցության հիմք է հանդիսանում։

«Թրամփ-Վենս վարչակազմի ամենակարևոր արդյունքներից մեկը Թրամփի ուղին է, որը ոչ միայն Ադրբեջանի երկու մասերն է կապելու իրար, այլ կլինի շատ հուսալի, անվտանգ, մեծածավալ տրանսպորտային միջանցք, որը կկապի Ասիան Եվրոպայի հետ Ադրբեջանի, Հայաստանի տարածքով»,- ասաց Իլհամ Ալիևը։

Նշենք, որ Ալիևը և Վենսը Բաքվում ստորագրել են Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն