ՌԴ շահերին վնասելը ՀՀ օրակարգում չկա, ջերմ հարաբերություններ ունեմ Պուտինի հետ. Փաշինյան | azatutyun.am

azatutyun.am  Ռուսաստանի շահերին վնասելը չի եղել, չկա և չի լինելու Հայաստանի օրակարգում, Հանրային ՀԸ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Որևէ մեկը մեզ չի կարողանալու ներքաշել ՌԴ-ի դեմ գործելու տրամաբանության մեջ», – ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ ջերմ հարաբերություններ ունի ՌԴ նախագահի և վարչապետի հետ:

Նա շեշտել է՝ Երևանը գործելու է ՀՀ շահերին համապատասխան։

«Նաև մեր ռուսաստանցի գործընկերներին ենք ասում՝ չենք կռվելու, չենք վիճելու ձեզ հետ, որովհետև մենք գնահատում ենք այն հարաբերությունները, որն ունենք», – հավելել է վարչապետ Փաշինյանը:

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ավելի վաղ հայտարարել էր՝ ԵՄ-ին հնարավոր անդամակցելու որոշումը հայ ժողովրդի ընտրությունն է, բայց Երևանը պետք է հաշվի առնի Եվրոպական միության փոփոխվող բնույթը, որը, ըստ նրա, տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքականի:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն