«Այսօր վաղ առավոտից Վաղարշապատում խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվում ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր քաղաքացիների նկատմամբ», – ֆեյբուքյան իր էջում գրել է «Հաղթանակ» դաշինքի ցուցակը գլխավորող Սևակ Խաչատրյանը։
Խաչատրյանի տեղեկություններով՝ այս պահին ձերբակալվել է առնվազն 5 մարդ։
Իրավապահ մարմինները առայժմ չեն մեկնաբանել իրականացվող գործողությունները և չեն հայտնել՝ ինչ գործերի շրջանակում են դրանք իրականացվում։