ԱԺ-ն ընդունեց զինծառայությունից խուսափած անձանց պատասխանատվությունից ազատող նախագիծը | civilnet.am

civilnet.am  27-ից 37 տարեկան, ծառայությունից խուսափած քաղաքացիներն այսուհետ հնարավորություն ունեն ազատվել քրեական պատասխանատվությունից՝ ծառայության և/կամ վճարման դիմաց։

Ազգային ժողովը 86 կողմ, 0 դեմ, 5 ձեռնպահ ձայներով 2–րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագիծը։

Նոր նախագիծն առաջարկում է հստակ սանդղակ. քաղաքացին կարող է ծառայել 2 տարի՝ անվճար, կամ ընտրել ավելի կարճ ժամկետ (1 տարի, 6 ամիս կամ 1 ամիս)՝ համապատասխանաբար վճարելով 2,5-ից 10 մլն դրամ: Սահմանվել է նաև առանց ծառայության տարբերակը՝ 15 մլն դրամ վճարի դիմաց: Նպատակը մարդկանց հայրենիք վերադարձնելն ու պահեստազորը համալրելն է։

Ըստ նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանի՝ նախագծի ընդունումը թույլ կտա համալրել պահեստազորը, վերականգնել քաղաքացիների կապը Հայաստանի հետ և կրճատել հետախուզվող անձանց հայտնաբերման ու դատապարտման ուղղությամբ իրավապահ և դատական մարմինների կողմից ծախսվող միջոցները։

Սարգսյանի խոսքով՝ քրեակատարողական հիմնարկում մեկ անձի պահման միջին ամսական ծախսը կազմում է 437,900 դրամ, և եթե բոլոր 1200 անձինք դատապարտվեն 3 տարի ժամկետով, պետությունը նրանց անազատության մեջ պահելու համար ստիպված կլինի ծախսել շուրջ 19 մլրդ դրամ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն