Զելենսկիի գրասենյակն արձագանքել է Ուկրաինայում ընտրությունների և հանրաքվեի հայտարարման մասին լուրերին | factor.am

factor.am  Ուկրաինայի նախագահականն արձագանքել է Financial Times-ի հրապարակմանն այն մասին, որ Կիևն ընտրություններ և հանրաքվե կհայտարարի արդեն փետրվարի 24-ին։ Նշվել է, որ անվտանգությունը մնում է հիմնական գործոնը։ Այս մասին ՌԲԿ Ուկրաինային հայտնել է նախագահականին մոտ կանգնած աղբյուրը։

«Քանի դեռ անվտանգություն չկա, չեն լինի և հայտարարություններ  (ընտրությունների մասին)»,-  կարճ ասել է աղբյուրը՝ մեկնաբանելով Financial Times-ի հոդվածը։

FT-ի աղբյուրների համաձայն՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է փետրվարի 24-ին՝ Ռուսաստանի լայնածավալ ներխուժման չորրորդ տարելիցին, հայտարարել նախագահական ընտրություններ և հանրաքվե անցկացնելու ծրագրի մասին ԱՄՆ ճնշումների ներքո։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն