Գործարար Սամվել Կարապետյանն ընտրվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ։ Տեղեկությունը հայտնում է «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։
«Այսօր կայացավ կուսակցության համագումարը։ Համագումարն ընտրեց նոր նախագահ և խորհուրդ։ Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվեց կուսակցության նախագահ»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Վաղը՝ փետրվարի 12-ին, ժամը 13։00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա կուսակցության պաշտոնական շնորհանդեսը, որի ժամանակ կհայտարարվի կուսակցության վարչապետի թեկնածուի անունը։
Ըստ էլեկտրոնային ռեգիստրի տվյալների՝ կուսակցությունը գրանցվել է 2025 թվականի դեկտեմբերի 8-ին։ Կուսակցության հիմնադիրներն են Ալեքսան Ալեքսանյանը, Աշոտ Ֆարսյանն ու Լենա Մաթևոսյանը, որոնք «Մեր ձևով» շարժման անդամներ են։
Հիշեցնենք, որ «Մեր ձևով» շարժման համակարգողը Նարեկ Կարապետյանն է, որը գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին է։