Բաքուն ու Երևանն ինքնիշխան են և ազատ Վաշինգտոնի հետ հարաբերություններ կառուցելու հարցում. Պեսկովը՝ Վենսի այցի մասին | factor.am

factor.am  Հայաստանն ու Ադրբեջանն ինքնիշխան պետություններ են, ուստի նրանք ունեն բոլոր իրավունքները՝ հարաբերություններ կառուցելու ցանկացած երկրի, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ։ Այսպես է մեկնաբանել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան այցը և երեք երկրների կողմից խոշորածավալ համատեղ նախագծերի ծրագրերի մասին հայտարարությունները, գրում է ՏԱՍՍ-ը։

«Նրանք ինքնիշխան պետություններ են և ունեն ինքնիշխան իրավունք ՝կառուցելու իրենց հարաբերությունները տարբեր երկրների հետ»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Մոսկվան շահավետ համագործակցություն ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում և մտադիր է շարունակել դա, հավելել է նա։

«Մենք ունենք երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ, որը տարածվում է բոլոր հնարավոր ոլորտների վրա։ Սա ներառում է փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցություն, փոխադարձ ներդրումներ և մշակութային հարաբերություններ։ Եվ, իհարկե, մենք մտադիր ենք զարգացնել այս հարաբերությունները մեր գործընկերների հետ այնպես, որ դրանք շահավետ լինեն ոչ միայն մեզ համար, այլև նրանց համար»,- ասել է Պեսկովը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն