Ապօրինի ձեռնարկատիրություն Վանաձորում․ Բազումի համայնքային ոստիկանների բացահայտումը

Հունվարի 29-ին Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները ստացել են տեղեկություն, որ Գայի փողոցի բնակիչ հայր ու որդի տանը զբաղվում են ապօրինի ձեռնարկատիրությամբ՝ արտադրում և իրացնում են մսամթերք։ Տեղեկություն կար նաև, որ որդին մոտը պահում է թմրամիջոց։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Նույն օրը՝ ժամը 19․30-ին, 26-ամյա որդին հայտնաբերվեց Վարդանանց փողոցում։ Նա ներկայացրեց դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ և երկու կաթուցիչ։ Նա չժխտեց, որ տանը 60-ամյա հայրը երկար ժամանակ ապխտում է մսամթերք և այն իրացնում Վանաձորի շուկայում։

Լոռու մարզային քննչական վարչությունում նույն օրը նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված նախնական զննությամբ Գայի փողոցի նրանց տան նկուղում հայտնաբերվեց ապօրինի պատրաստված 159 հատ մսամթերք, նաև մսամթերք պատրաստելու հաստոցներ, գործիքներ և հումք։ Իսկ արդեն փետրվարի 4-ին նույն տեղում կատարված խուզարկությամբ հայտնաբերվեցին ևս 465 հատ մսամթերք, ապուխտի համար նախատեսված 77 տոպրակ և գործիքներ։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն