ՔԿ նախագահը և ՄԹ դեսպանը քննարկել են համագործակցությունը և կիբեռանվտանգության առաջնահերթությունները

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը փետրվարի 11-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային իրավական համագործակցությունը, քրեական վարույթների ընթացքի ապահովումը, ինչպես նաև կիբեռանվտանգության ոլորտում փորձի փոխանակման և քննիչների մասնագիտական կարողությունների զարգացման հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:

Արթուր Պողոսյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է միջազգային իրավական համագործակցության շրջանակում ուղարկվող հարցումներին՝ ընդգծելով, որ դրանց ամբողջ ծավալով կատարման արդյունքում ստացված պատասխաններով լուծվել է համապատասխան քրեական վարույթների ընթացքը:

Դեսպանը հայտնել է իր պատրաստակամությունը՝ օժանդակելու քննիչների մասնագիտական կարողությունների շարունակական զարգացմանը:

Կողմերը քննարկել են համագործակցության ընթացքում փորձագետների ներգրավման անհրաժեշտությունը, որոնց շնորհիվ կգույքագրվեն կիբեռանվտանգության ոլորտում փորձի փոխանակման առաջնահերթությունները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն