Օմանի ազգային թանգարանի գլխավոր քարտուղարը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Այսօր Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան է այցելել Օմանի ազգային թանգարանի գլխավոր քարտուղար Նորին պայծառափայլություն Ջամալ ալ Մուսավին: Այս մասին հայտնում է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը։

Նշվում է, որ նա ծաղիկներ է խոնարհել անմեղ զոհերի հիշատակին, ապա շրջել հուշահամալիրի տարածքում:

Շրջայցի ավարտին Ալ Մուսավին գրառում է կատարել թանգարանի հուշամատյանում, ապա ՀՑԹԻ տնօրենն ու Օմանի ազգային թանգարանի գլխավոր քարտուղարը փոխանակվել են գիրք-նվերներով:

Ջամալ ալ Մուսավին Հայաստանում է ԿԳՄՍ նախարարության հրավերով՝ Հայաստանի պատմության թանգարանի հետ համագործակցության շրջանակում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն