Հայաստանում YouTube-ի դրամայնացումը ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին կակտիվացվի. ԲՏԱ նախարար | news.am

news.am Երեկ Երևանում տեղի ունեցահ Հայաստան-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարության առաջին գագաթնաժողովը, հուսամ՝ այն շարունակական բնույթ կունենա, որին մենք օրերի ընթացքում հասցրեցինք հրավիրել ԱՄՆ-ից խոշոր տեխնոլոգիական ընկերությունների տարբեր ներկայացուցիչներ։  Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ թվարկելով դրանցից մի քանիսին։

«Երեկվա միջոցառման ընթացքում մի քանի կարևոր հայտարարություններ են արվել գործընկերների կողմից։ Դրանց մի մասը մենք հանրային կերպով կոմունիկացրել ենք։ Firebird ընկերության ներկայացուցիչները վերահաստատեցին, որ երկրորդ փուլի իրենց ծրագրի՝ արհեստական բանականության տվյալային կենտրոնի  երկրորդ փուլի իրագործման թույլտվությունն են ստացել Սպիտակ Տնից։ Ընդհանուր ծրագրի ներդրումային արժեքը, որը դեռեւս նախորդ տարվա ամռան հայտարարվել էր 500 մլն դոլար, ըստ էության, կհասնի 4 մլրդ դոլարի։

Արդեն հայտնի է, որ Հրազդան քաղաքում կառուցվելու է ԱԲ տվյալային կենտրոն՝ MVIDIA և DELL ընկերությունների  համագործակցությամբ։ Այս երեք ընկերությունները  համատեղ հայտարարությամբ հանդես եկան։

ԱՄՆ պետքարտողարության մեր գործընկերները նաև վերահաստատեցին Google ընկերության վաղ առավոտյան արած հայտարարությունը, մասնավորապես Հայաստանում, ամենայն հավանականությամբ, ապրիլի վերջ–մայիսի սկզբին կակտիվացվի դրամայնացումը, մոնետիզացիան։ Այսինքն Youtube-ի գործընկերային ծրագիրը փաթեթը կակտիվացվի ՀՀ–ում»,–ասաց նախարարը։

Նրա խոսքով, նաև «Շիլդեյայ»-ի գործընկերները հայտարարեցին, որ կառավարության հետ ԱԹՍ–ների մասով համագործակցության նոր էջ են բացում ՀՀ-ի հետ։

«Firebird–ի տվյալների կենտրոնի մասով առաջին գրաֆիկական պրոցեսորները կլինեն Հայաստանում։ 2026–ից այդ կենտրոնը իր գործունեությունը կծավալի»,-ասաց նախարարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն