ՌԴ-ից Հայաստան հացահատիկի փոխադրումն Ադրբեջանով դարձել է կանոնավոր. «Ռուսական երկաթուղիներ» | factor.am

factor.am  Ռուսաստանից Հայաստան երկաթուղային հացահատիկի փոխադրումները Ադրբեջանի միջով անցնող նոր երթուղով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Սերգեյ Պավլովը։

«Ադրբեջանի միջոցով Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացումից հետո՝ 2025 թվականի նոյեմբերին Ռուսաստանից Հայաստան մեկնել է երկար տարիների ընթացքում հացահատիկով առաջին գնացքը։ Մատակարարումներն այժմ կանոնավոր են դարձել։ Մենք նախատեսում ենք հետագայում զարգացնել այս երթուղով փոխադրումները»,- ասել է Պավլովը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն