ԵԽ պատգամավորներն Ադրբեջանի իշխանություններին կոչ են անում ազատ արձակել բոլոր հայ ձերբակալվածներին | factor.am

factor.am Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ համատեղ հայտարարություն են տարածել  Ադրբեջանի կողմից հայ  գերիների  դատավճիռների վերաբերյալ:

«Փետրվարի 5-ին Բաքվի ռազմական դատարանը երկարաժամկետ ազատազրկման դատավճիռներ կայացրեց 15 հայ մեղադրյալների նկատմամբ, որոնք դեռևս պահվում են Ադրբեջանում և ձերբակալվել են նախկին Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում: Մենք խորապես ցավում ենք այս որոշման համար, որը ներառում է հինգ ցմահ ազատազրկման դատավճիռ»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ անցյալ տարի Ադրբեջանի ղեկավարությունը նշանակալի քայլեր է ձեռնարկել Հայաստանի հետ խաղաղության և հաշտեցման ուղղությամբ՝ ստորագրելով Վաշինգտոնի հռչակագիրը, նախաստորագրելով խաղաղության համաձայնագրի տեքստը և թույլ տալով տասնամյակների ընթացքում առաջին անգամ իր տարածքից բեռների տարանցումը դեպի Հայաստան: 2026 թվականի հունվարին ազատ է արձակել Ադրբեջանում բանտարկված չորս հայերի, որոնք 2020 և 2023 թվականներին էին ձերբակալվել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն