Էկոնոմիկայի նախարարին են ներկայացվել գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման շրջանակում կատարված քայլերը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 11-ին այցելել է «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը, հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից:

Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը ներկայացրել է 2025 թվականի հաշվետվությունը, իրականացված աշխատանքներն ու 2026 թվականին նախատեսվող ծրագրերը։

Ներկայացվել է նաև հաշվետու ժամանակահատվածում կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների նկատմամբ իրականացված կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումները, ինչպես նաև գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման շրջանակում կատարված քայլերը։

Առանձին անդրադարձ է կատարվել հողերի ագրոքիմիական հետազոտություններին, ինչպես նաև թվայնացման և քարտեզագրական աշխատանքների իրականացմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն