1lurer.am Միացյալ Նահանգներում Լեհաստանի դեսպանատունը հրավեր է ստացել՝ ուղղված այդ երկրի նախագահին կամ վարչապետին՝ մասնակցելու փետրվարի 19-ին նախատեսված Խաղաղության խորհրդի առաջին նիստին։
Վարչապետ Դոնալդ Տուսկն ասել է, որ Լեհաստանը չի մասնակցի դրան.
«Ներկա հանգամանքներում, ելնելով այդ խորհրդի սկզբունքների, կարգավիճակի, նրա անմիջական նպատակների տեսանկյունից, որոնք հիմնականում կապված են Գազայի հատվածի վերականգնման հետ, համակարգային բնույթի որոշակի կասկածներ, կապված խորհրդի ձևի հետ, ստիպում են Լեհաստանին հրաժարվել անդամակցությունից»:
Նա, սակայն, հավելել է, որ հետևելու է իրավիճակին. «Եթե հանգամանքները փոխվեն, չենք բացառում որևէ սցենար»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում