Հայտնի է Ղազախստանի սահմանադրական հանրաքվեի օրը. փոփոխություններ են արվել 77 հոդվածում | armenpress.am

armenpress.am Ղազախստանում մարտի 15-ին տեղի կունենա հանրաքվե՝ նոր Սահմանադրության ընդունման հարցով։ Ինչպես հաղորդում է Kazinform-ը, նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրել է հրամանագիր՝ հանրաքվեի օրը նշանակելու առնչությամբ։

Առաջիկա հանրաքվեին ընդառաջ քաղաքացիների համար պաշտոնապես հրապարակվել է նոր Սահմանադրության նախագծի վերջնական տարբերակը։

Հիմնական փոփոխությունները ներառում են երկպալատ խորհրդարանից անցումը միապալատ խորհրդարանի և Սահմանադրության գերակայության ամրագրումը միջազգային պայմանագրերի նկատմամբ: Ռուսերենի կարգավիճակը մնում է անփոփոխ և ոչ պաշտոնական:

Նոր Սահմանադրությամբ նախատեսվում է, որ Ղազախստանի նախագահը կարող է ընտրվել միայն մեկ՝ 7 տարվա ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի։

Նոր Սահմանադրության ընդունման պարագայում գործող խորհրդարանը կդադարեցնի լիազորությունները հուլիսի 1-ից։ Նոր՝ մեկ պալատանի խորհրդարանի ընտրությունները կարող են նշանակվել արդեն հուլիս ամսին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղազախստանի նոր Սահմանադրության տեքստի ավելի քան 80%-ը վերաշարադրվել է, փոփոխությունները վերաբերում են 77 հոդվածի։

Տոկաևը նախորդ օրը նշել էր, որ փոփոխությունների ընդունումը «հզոր խթան կհաղորդի Ղազախստանի զարգացմանը և կնպաստի յուրաքանչյուր քաղաքացու ներուժի իրացմանը»։

Երկրի նախորդ սահմանադրությունն ընդունվել էր 1995 թվականի օգոստոսի 30-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն