ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահն ու Նազիկ Ավդալյանը քննարկել են սպորտային բժշկության թեման

Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպել է «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի հիմնադիր տնօրեն, ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանին։

Կոմիտեի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները, ինչպես նաև հիմնադրամի կողմից կառուցվող բազմաֆունկցիոնալ մարզակրթական կենտրոնի շինարարական աշխատանքների ընթացքը։

Անդրադարձ է կատարվել նաև 2026 թվականին Զբոսաշրջության կոմիտեի կողմից կազմակերպվող բժշկական զբոսաշրջության միջոցառմանը, որի շրջանակում նախատեսվում է քննարկել նաև սպորտային բժշկության թեման։

Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ սպորտը, առողջությունը և զբոսաշրջությունը միավորելով՝ ձևավորվում են զարգացման նոր հնարավորություններ Հայաստանի համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն