Գործարար Սամվել Կարապետյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն է: Այս մասին Մարզահամերգային համալիրում «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսին հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Նարեկ Կարապետյանը հայտարարեց. «Մեր Սահմանադրության 148-րդ հոդվածը սահմանում է, թե ով պետք է լինի մեր երկրի վարչապետը, իսկ այն փոփոխվում է Ազգային ժողովի քվեարկությամբ, այլ ոչ թե Սահմանադրական բարեփոխումներով»։
Կարապետյանը նշեց, որ հայտնի սահմանադրագետներ փաստել են, որ իրենց որոշումը Սահմանադրության օրինականության սահմաններում է։
Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին կայացել էր Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը։ Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել էր կուսակցության նախագահ։