«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու Հակոբ Հակոբյանին առնչվող հարցի քվեարկությանը. Հայկ Կոնջորյան | 1lurer.am

1lurer.am Մենք Դաշնակցությունը չենք փակելու, որքան էլ որ երազեք, մենք Դաշնակցությունը բացել ենք, Դաշնակցությունն ավելի ենք բացելու, ոնց որ էս երկու օրերին բացեցինք: Այդ մասին Ազգային ժողովում Հակոբ Հակոբյանի՝ ՀՌՀ անդամի լիազորությունները դադարեցնելու հարցի քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Դաշնակցությունը բացելու, Դաշնակցությունն ապակոդավորելու մի հրաշալի հնարավորությունն էլ Հակոբ Մովսեսին այս ամբիոնից լսելն էլ, և չէի էլ պատկերացնի, որ նման հաճույքի հնարավորություն կումենամ, և ոչ միայն ես:

Ես շնորհակալ եմ ձեզանից, պարո՛ն Մինասյան, որ այդ հնարավորությունը մեզ ընձեռեցիք: Չգիտեմ՝ ինչ էիք պլանավորել, բայց ոնց որ լավ ստացվեց»,- ասաց նա:

Հայկ Կոնջորյանը նաև հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու հարցի քվեարկությանը, այսինքն՝ դեմ են քվեարկությանը, և չեն մասնակցելու դրան:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնել, քանի որ վերջինս, ըստ ընդդիմադիր պատգամավորի, լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ քաղաքական գնահատականներ է հնչեցրել ՀՅԴ-ի հասցեին, և այդ գնահատականներն ուղեկցվել են ատելության քարոզով:

Ըստ ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի՝ ինքը Դաշնակցության մասին խոսել է պատմական կտրվածքով, իսկ դրա իրավունքն ունի, քանի որ մտավորական է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն