Իրավունքի ուժով դատավոր դարձած ու հաջողակ․ դատավոր Ժորա Չիչոյանն այժմ էլ հավակնում է դառնալ դատարանի նախագահ | factor.am

factor.am Բարձրագույն դատական խորհուրդը փետրվարի 9-ին որոշել է Երևանի քրեական դատարանի դատավոր Ժորա Չիչոյանի թեկնածությունն առաջարկել Հանրապետության  նախագահին որպես Երևանի քրեական դատարանի նախագահ։

Այս պաշտոնը թափուր է, քանի որ լրացել է դատավոր Մնացական Մարտիրոսյանի`  որպես նախագահ պաշտոնավարման 3 տարին։ Դատարանի նախագահի թեկնածու 30-ամյա Ժորա Չիչոյանը շուրջ 3․5 տարի է, ինչ դատավոր է նշանակվել, մինչ այդ եղել է դատախազ։ Դատավոր է նշանակվել իրավունքի ուժով, այսինքն՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը չի ստորագրել նրան դատավոր նշանակելու հրամանագիրը։

Բարձրագույն դատական խորհրդի կայքում առկա է Չիչոյանին իրավունքի ուժով դատավոր նշանակելու վերաբերյալ ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի հայտարարությունը, որում առկա են դրան նախորդած հանգամանքները։ Այսպես՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարի 2022 թվականի սեպտեմբերի 2-ի գրությամբ Հանրապետության նախագահի քննարկմանն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի սեպտեմբերի 1-ի «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու համար Ժորա Չիչոյանի թեկնածությունն առաջարկելու վերաբերյալ» որոշումը։

Հանրապետության նախագահի 2022 թվականի սեպտեմբերի 7-ի գրությամբ Բարձրագույն դատական խորհրդին են ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի սեպտեմբերի 1-ի  որոշման վերաբերյալ առարկություններ, որոնք քննարկվել են Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի սեպտեմբերի 8-ին հրավիրված նիստում և չեն ընդունվել:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարի 2022 թվականի սեպտեմբերի 9-ի գրությամբ կրկին Հանրապետության նախագահի քննարկմանն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի սեպտեմբերի 1-ի «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու համար Ժորա Չիչոյանի թեկնածությունն առաջարկելու վերաբերյալ»  որոշումը:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված ժամկետում Հանրապետության նախագահի կողմից Ժորա Չիչոյանին դատավոր նշանակելու վերաբերյալ հրամանագիր չի ընդունվել և համապատասխան դիմում չի ներկայացվել Սահմանադրական դատարան՝ Բարձրագույն դատական խորհուրդը սեպտեմբերի 15-ին կայացած նիստի արդյունքների ամփոփմամբ՝ հայտարարվում է, որ Ժորա Չիչոյանին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրն իրավունքի ուժով ուժի մեջ է մտել 2022 թվականի սեպտեմբերի 15-ին:

Հայտարարությունը ստորագրված է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանի կողմից, որը Ժորա Չիչոյանի հորեղբայրն է։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն