Սամվել Կարապետյանի թեկնածությունը և Սահմանադրության 148-րդ հոդվածի փոփոխության խնդիրը | civilnet.am

civilnet.am «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այսօր հայտարարեց, որ որպես վարչապետի թեկնածու նախատեսում է առաջադրել գործարար Սամվել Կարապետյանին։

Սակայն անգամ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունենալու պայմաններում կուսակցությունը անմիջապես չի կարող Կարապետյանին վարչապետ նշանակել։

Ըստ Սահմանադրության 149-րդ հոդվածի՝ նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո Հանրապետության նախագահն անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին։ Քանի որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը տևում է շաբաթներ, իրավական առումով անհնար է առաջին նիստի օրը փոխել Սահմանադրությունը և նշանակել նոր չափանիշներին համապատասխանող վարչապետ։

Ազգային ժողովի առաջին նստաշրջանի անցկացման կարգը սահմանվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով (հոդված 33)։ Այն հստակ սահմանում է նորընտիր խորհրդարանի գործողությունների հաջորդականությունը։ Մասնավորապես, նիստի ընթացքում ելույթ են ունենում Հանրապետության նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որից հետո պատգամավորները երդվում են և ստորագրում երդման տեքստը։

Այնուհետև նիստը նախագահողը հայտարարում է առաջին նստաշրջանի օրակարգը, որը ներառում է ԱԺ նախագահի և փոխնախագահների ընտրությունը, մշտական հանձնաժողովների ստեղծումը և կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը։ Առաջին նստաշրջանն ավարտվում է Ազգային ժողովի նախագահի եզրափակիչ ելույթով և հաջորդ հերթական նստաշրջանի գումարման օրվա մասին հայտարարությամբ։

Գործող օրենսդրությունը հնարավորություն չի տալիս առաջին նիստի ընթացքում անմիջապես ընդունել Սահմանադրության փոփոխության նախագիծ։ Համաձայն Սահմանադրության՝ նախ պետք է ձևավորվի կառավարություն, իսկ սահմանադրական փոփոխությունները պահանջում են հատուկ ընթացակարգեր։

Օրենքը սահմանում է, որ մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի ընդունումը Ազգային ժողովը պետք է դիմի Սահմանադրական դատարան՝ դրա սահմանադրականությունը որոշելու համար։

Սահմանադրական դատարանը նախագծի համապատասխանությունը Սահմանադրության անփոփոխելի հոդվածներին գնահատում է դիմումը մուտքագրելուց հետո տասնհինգօրյա ժամկետում՝ առանց ժամկետը երկարաձգելու հնարավորության։

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն