27-ից դառնալ 1․ ԵՄ պաշտոնյաներն ամփոփեցին ոչ պաշտոնական հավաքը  | civilnet.am

civilnet.am  «Մեկ եվրո, մեկ շուկա»․ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը այս «հավակնությամբ» ամփոփեց Եվրամիության առաջնորդների ոչ պաշտոնական հավաքը։

Ֆրանասիայի նախագահ Էմանուել Մակրոնի պահանջներից էր ռազմավարական ոլորտներում ներդրումներ անելը՝ չինական և ամերիկյան մրցակիցներին հասնելու համար։ Նա հանդիպումից  դուրս եկավ ժպիտով։ Politico-ի լրագրողը հարցրեց, թե արդյոք լավ հարաբերությունների մեջ է կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։ Մակրոնը ծիծաղեց՝ «Այո՛, միշտ»։

Օրվա բնույթից չշեղվելով՝ ոչ պաշտոնական ամփոփեմ կարևորը։

Եվրամիության երկրների առաջնորդները փետրվարի 12-ին ոչ պաշտոնական հավաք էին կազմակերպել Բելգիայի Ալդեն Բիզեն ամրոցում, որպեսզի բրյուսելյան պատերից հեռու քննարկեն Եվրոպայի տնտեսության փրկությունն անկայուն աշխարհում։

ԵՄ պաշտոնական էջում փորձեցի գտնել, թե ինչ չափանիշներով է ընտրվել վայրը։ Նշված է՝ Ալդեն Բիզեն ամրոցը բավարարում է բոլոր պահանջները՝ 27 առաջնորդների անվտանգություն, լրագրողների աշխատանքի համար հարմար տարածք։

Ընդհանրապես, եվրոպացի ղեկավարները բարդ իրավիճակները հաճախ են ամրոցներում քննարկում։ Օրինակ՝ 2022-ի մարտին՝ Ռուսաստանի սկսած պատերազմի առաջին օրերին, նրանք հանդիպեցին Վերսալի պալատում։ Հանդիպումը հյուրընկալել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Այս ոչ պաշտոնական հանդիպման արդյունքում ընդունվեց «Վերսալի հռչակագիրը», որով անդամ պետությունները պարտավորվեցին մեծացնել պաշտպանության ոլորտի ծախսերը և նվազեցնել էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից։

Իտալիայի նախկին վարչապետ Էնրիկո Լետտան Politico-ի հետ զրույցում այսօրվա հավաքը համեմատել էր 1992-ին Մաաստրիխտի պայմանագրի ստորագրման հետ [խմբ․- այս պայմանագրով է ստեղծվել Եվրոպական միությունը]։ Նա նշեց, որ ինչպես դա «Եվրոպան դարձրեց այն, ինչ վերջին 35 տարիներին կա», այնպես էլ «այժմ պետք է նույնը կրկնվի»։

Այսպես, առաջնորդները հավաքվել էին բյուրոկրատիայի նազեցման, Չինաստանի հետ մրցակցության և Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների մասին խորհելու կամ մտագրոհ ունենալու։

Այստեղ էին Եվրոպայի կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագին, Ֆրանասիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը (որն ի զարմանս լրագրողների՝ սիրալիր և բաց էր) և եվրոպացի այլ առաջնորդներ։

Էնրիկո Լետան նշեց, որ ԱՄՆ վարչակազմի աճող ագրեսիային դիմակայելու միակ տարբերակը մեկ շուկա դառնալն է։

«Հարկավոր է 27-ից դառնալ մեկ»,- հայտարարեց նա։

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան բացման խոսքում  նշեց, որ օրվա թեման Եվրոպայի մրցունակությունն է՝ չորս առաջնահերթություններով․

Խորացնել և ամրացնել ԵՄ միասնական շուկան՝ վերացնելով ներքին խոչընդոտներն ու բյուրոկրատական պատնեշները։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն