Վրաստանը կարող է օգուտ քաղել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունից. ԱՄՆ Պետքարտուղարություն | factor.am

factor.am  Միացյալ Նահանգները ձգտում է կառուցողական հարաբերությունների Վրաստանի հետ։ ԱՄՆ Պետքարտուղաղրությանն խոսնակն այս մասին հայտնել է վրացական Netgazeti-ի հարցմանն պատասխան։

«Միացյալ Նահանգները 33 տարի շարունակ եղել է Վրաստանի և վրաց ժողովրդի նախընտրելի գործընկերը: Մենք շարունակում ենք մնալ Վրաստանի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ամուր կողմնակիցը: Միացյալ Նահանգները ձգտում է է Վրաստանի հետ կառուցողական հարաբերությունների: Նախագահ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագիրը վերափոխման հնարավորություն է բացում ամբողջ Հարավային Կովկասի համար։ Վրաստանը կարող է և՛ իր ներդրումն ունենալ, և՛ մեծապես օգտվել այս համաձայնագրի ապահովվող  կայունությունից և բարգավաճումից։

Մենք կշարունակենք համագործակցել Վրաստանի կառավարության հետ մեր երկկողմ հարաբերություններին և Վրաստանի քաղաքական միջավայրին ազդող հարցերի շուրջ։ Մենք նաև կքննարկենք այն կոնկրետ քայլերը, որոնք Վրաստանի կառավարությունը կարող է ձեռնարկել՝ ցույց տալու համար իր հանձնառությունը մեր երկրների միջև հարաբերություններն ամրապնդելու և զարգացնելու հարցում»,- ասվում է Պետքարտուղարության խոսնակի հայտարարության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն