Վրաստանը ՌԴ-ի հետ Աբխազիայով երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարց չի քննարկում | factor.am

factor.am  Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը Վրաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման միակ պայմանն է։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նախօրեին հայտարարել էր, որ աշխատանքներ են տարվում Կովկասում խափանված բոլոր երթուղիների ապաշրջափակման ուղղությամբ, այդ թվում՝ Աբխազիայի միջոցով Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հնարավորության վերաբերյալ։

«Վրաստանի կառավարությունն այս հարցի վերաբերյալ որևէ քննարկում չի անցկացնում։ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների վերականգնման վերաբերյալ մենք բազմիցս խոսել ենք։ Կա պարզ նախապայման՝ Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը»,- հայտարարել է Պապուաշվիլին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն