factor.am Էստոնիայի ԱԳՆ-ն որոշել է Վրաստանում և Հայաստանում հավատարմագրված երկրի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին, որի նստավայրը մինչ այժմ Թբիլիսիում էր, տեղափոխել Հայաստանի մայրաքաղաք Երևան և դադարեցնել նրա պարտականությունները Վրաստանում: Այս փոփոխության պատճառն Էստոնիայի և Վրաստանի կառավարության միջև հարաբերությունների սառեցումն է՝ միաժամանակ կապերի ամրապնդումը Հայաստանի հետ։
Փետրվարի 11-ին Էստոնիայի ԱԳՆ-ն Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին տեղեկացրել է, որ Վրաստանում Էստոնիայի դեսպանն իր առաքելությունը Թբիլիսիում կավարտի մարտի 10-ին, հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը։
Մինչև նոր դեսպանի նշանակումը՝ Վրաստանում Էստոնիայի դեսպանությունը կղեկավարի գործերի ժամանակավոր հավատարմատար Գիտա Կալմետը։ Էստոնիայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը չի նշել, թե երբ կարող է նշանակվել Վրաստանում նոր դեսպան։
Մարդիսալու-Կահարը կշարունակի պաշտոնավարել որպես Էստոնիայի դեսպան Հայաստանում, որտեղ Էստոնիան իր դեսպանությունը կբացի մարտին։ Նա կլինի Էստոնիայի առաջին դեսպանը Երևանում։ Երկրի կառավարությունը Հայաստանում դեսպանատուն բացելու որոշում էր կայացրել 2025 թվականի նոյեմբերին։
Էստոնիան Վրաստանում դեսպանատուն է բացեցլ 2006 թվականին, իսկ Վրաստանն Էստոնիայում՝ 2007 թվականին, սակայն Թբիլիսին այժմ դեսպան չունի։
Շարունակությունը՝ սկզբաղբյուր կայքում