ՀՀ ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը կալանավորվել է, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru  ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր հարկային տեսուչը կալանավորվել է, կա նաև երկու ձերբակալված անձ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

«Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 3 անձ, այդ թվում՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր հարկային տեսուչ: Վերջինիս մեղադրանք է ներկայացվել տնտեսվարողներից 3 դրվագով խոշոր չափերով կաշառք ստանալու համար»,– նշել են կոմիտեից։

Գլխավոր հարկային տեսուչի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն