Դեյվիդ Ալենը հայտնել է Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում համագործակցությունը զարգացնելու ԱՄՆ պատրաստակամությունը

Փետրվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին: Նա հայտնել է Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում համագործակցությունը զարգացնելու ԱՄՆ պատրաստակամությունը, ինչպես նաև աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումների գործընթացին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

«Նախարար Պապիկյանը շնորհավորել է Դեյվիդ Ալենին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել է հաջողություններ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Սուրեն Պապիկյանն ընդգծել է ՀՀ-ԱՄՆ համագործակցության կարևորությունն այս ժամանակահատվածում, երբ Հայաստանը պաշտպանական բարեփոխումների ակտիվ փուլում է: Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությանը:

Զրուցակիցները հատկապես կարևորել են կրթության, վերապատրաստումների, վարժանքների, փորձի փոխանակման և մասնագիտական խորհրդատվության ուղղությունները:

Դեյվիդ Ալենը հայտնել է Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում համագործակցությունը զարգացնելու ԱՄՆ պատրաստակամությունը, ինչպես նաև աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումների գործընթացին:

Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն