Ըստ Փաշինյանի՝ ՌԴ բարձրաստիճան ներկայացուցիչները չեն կիսում Զատուլինի տեսակետը

Ռուսաստանում կան որոշակի շրջանակներ, որոնք առաջնորդվում են հետեւյալ տրամաբանությամբ․ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի խաղաղությունը ձեռնտու չէ իրենց, որովհետեւ այդ դեպքում Հայաստանը կդառնա լիարժեք անկախ պետություն։ Իսկ եթե թշնամանք կա եւ հակամարտություն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, Հայաստանը ստիպված կլինի ավելի ու ավելի ամուր գրկել Ռուսաստանին։

Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում կայացած ասուլիսի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի՝ ավելի վաղ արված քննադատական հայտարարություններին։

«Ուրախությամբ եմ արձանագրում, որ իմ ասած գաղափարը, որ անընդհատ պետք է սադրել հակադրություններ ՀՀ-ի ու Թուրքիայի, ՀՀ-ի ու Իրանի, ՀՀ-ի ու Ադրբեջանի միջեւ, որ կախվածությունը ի հայտ գա կամ մեծանա Ռուսաստանից, շատերը չեն կիսում, եւ վստահ եմ՝ իմ գործընկեր Վլադիմիր Պուտինը, կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը եւ կառավարության բազմաթիվ բարձրաստիճան ներկայացուցիչներ այս տեսակետը չեն կիսում»,- նշել է Փաշինյանը։

Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի / Սանկտ Պետերբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, 22․12․2025

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն