Փաշինյանն ու Ալիևը կիսել են «Զայեդ» մրցանակի 1 մլն դոլար մրցանակային ֆոնդը

ՔՊ գրասենյակում հրավիրած ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հաստատեց, որ «Զայեդ» մրցանակը, որն ստացել են ինքն ու Ալիևը, ունի 1 մլն դոլար մրցանակային ֆոնդ։

Հարցին, թե ինչի վրա է ծախսվելու այդ գումարը, Փաշինյանը պատասխանեց․ «Քանի որ գիտեք՝ Ադրբեջանի նախագահի հետ կիսել ենք, ենթադրվում է, որ 500 հազար դոլարի մասին կլինի խոսքը Գումարը դեռ չի փոխանցվել, բայց վստահ եմ, որ կփոխանցվի»։

Փաշինյանը նշեց, որ ես մտածում է՝ այդ գումարն ինչ հանրային կարիքի և ինչ նպատակի է պետք ուղղել։

«Մտածում եմ, երբ կլինի կոնկրետ որոշում, երևի առիթ կլինի, կհայտնենք»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ 2025թ․ փետրվարի 6-ին Փաշինյանն ու Ալիևը միասին մասնակցել են Մարդկային եղբայրության «Զայեդ» մրցանակաբաշխությանը, որին արժանացել է նաև հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը: Մրցանակը նրանց հանձնել է ԱՄԷ նախագահը։

Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի / ԱՄԷ, «Զայեդ» մրցանակի հանձնման արարողություն, 06․12․2025

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն