ԱՄՆ-ն և Եվրոպան համաձայնության են եկել, որ ՆԱՏՕ-ն կդառնա ավելի եվրոպական | 1lurer.am

1lurer.am ԱՄՆ-ի և Եվրոպայի պաշտպանության նախարարները համաձայնության են եկել, որ ՆԱՏՕ-ն պետք է դառնա ավելի եվրոպական։ Վաշինգտոնը պլանավորում է կենտրոնանալ Արևմտյան կիսագնդի վրա։

«Եվրոպայի դերը ՆԱՏՕ-ի կառավարման մարմիններում կամրապնդվի, մինչդեռ ԱՄՆ-ն կպահպանի իր ռազմական ներկայությունը և միջուկային ուժերը եվրոպական հողի վրա»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Մյունխենի անվտանգության համաժողովում։

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն «հավատարիմ է Եվրոպայում իր միջուկային և ավանդական ռազմական ներկայությունն պահպանելուն»։

Այս շաբաթվա սկզբին ՆԱՏՕ-ում որոշում էր կայացվել դաշինքի երեք տարածաշրջանային շտաբում հրամանատարական պաշտոնները փոխանցել եվրոպացի գեներալներին, սակայն ԱՄՆ-ն պահպանում է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի հրամանատարի պաշտոնը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն