Վարչապետը անդրադարձել է ներդրումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին

Միայն Firebird ծրագրի շրջանակում ներդրումների ծավալը լինելու է մինչեւ 4 մլրդ դոլար, խոսքն արհեստական բանականության կենտրոնի մասին է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով այն պնդումներին, թե իշխանությունը ամերիկյան կողմի հայտարարությունները ներդրում է ներկայացնում, սակայն դրանք ամենևին ներդրումներ չեն։

«ԱՄՆ-ի հետ ունենք համատեղ ներդրումներ TRIPP նախագծի շրջանակում, սահմանային կառավարման հարցերում եւ, իհարկե, միջուկային էներգիայի ոլորտում։ Բոլոր այդ դեպքերում խոսքը ներդրումների մասին է։ Որը կլինի մասնավոր, որը՝ պետական՝ հետագա քննարկումների հարց է։

Կոնկրետ Firebird-ի դեպքում դա մասնավոր է, TRIPP-ի դեպքում Հայաստանն ունենալու է մասնակցություն, մյուս նախագծերում՝ կապրենք, կտեսնենք»,- ասել է նա։

Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի / ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Փաշինյանի համատեղ հայտարարությունը Երևանում, 09․02․2026

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն