azatutyun.amԱդրբեջանի նախագահը France 24-ի հետ զրույցում, ըստ էության, բացառել է, որ Բաքվում պահվող Արցախի ղեկավարությունը ազատ կարձակվի:
Իլհամ Ալիևը հաստատել է, որ Ադրբեջան այցի ընթացքում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը բարձրացրել է նաև հայ բանտարկյալների հարցը: «Եվ ես էլ ներկայացրեցի Ադրբեջանի դիրքորոշումը: Դա է եղել խոսակցությունը», – պատմել է Ալիևը՝ կրկին ծանր, այդ թվում՝ պատերազմական հանցագործությունների մեղադրանքներ հնչեցնելով Բաքվի բանտերում պահվող արցախցի նախկին պաշտոնյաների հասցեին:
«Դատավարությունը բացարձակ թափանցիկ էր, նրանց հանցագործություններն ապացուցվել են», – ասել է Ալիևը նիստերի մասին, որոնք ընթացել են առանց անկախ փաստաբանների, իրավապաշտպանների ու լրագրողների, լուսաբանվել են բացառապես պետական լրատվամիջոցով:
Պատասխանելով արցախցիների վերադարձի մասին հարցին՝ Իլհամ Ալիևն ասել է, որ եթե Հայաստանը նման հայտ ներկայացնի, Ադրբեջանն այն կդիտարկի, բայց դա կարող է տեղի ունենալ փոխադարձության սկզբունքով. «Մենք ակնկալում ենք նույնը, որ հարյուր հազարավոր ադրբեջանցիներ, որոնց մենք անվանում ենք արևմտյան ադրբեջանցիներ, կարողանան վերադառնալ ներկայիս Հայաստան»:
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։