ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Հայաստանի ու Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ

Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։

Կլոր սեղան–քննարկմանը փետրվարի 14-ին ներկա է գտնվել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

Քննարկումների ընթացքում մասնակիցները անդրադարձել են 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան գագաթնաժողովում հաստատված խաղաղության օրակարգից բխող գործընթացներին, փոխըմբռնման և վստահության ամրապնդման գործում քաղաքացիական հասարակության դերին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն