arm.sputniknews.ru Աշխատանքը չի դադարելու, մինչև վերջին հայը չվերադառնա Հայաստան։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Այն գործընթացը, աշխատանքն ու այն ոճը, որը մենք երկուստեք Ադրբեջանի հետ իրականացնում ենք, բարդ է, դժվար է, բայց առաջ գնալու հնարավորություն ստեղծող է, և մենք չպետք է հրաժարվենք դրանից։ Կվերադառնան, բոլորն են վերադառնալու։ Այսօր չէ, վաղը չէ, բայց բոլորն էլ վերադառնալու են։ Ինչպես ժամանակին 200-ի հասնող մարդիկ կային, էլի կային մարդիկ, որոնք համարվում էին չվերադարձողների ցուցակում, բայց աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք հասնել դրան: Այդ աշխատանքը չի դադարելու, մինչև վերջին հայը չվերադառնա ՀՀ»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառել էր, որ Բաքվում պահվող Արցախի ղեկավարությունը ազատ կարձակվի՝ հաստատելով, որ ԱՄՆ փոխնախագահը իր հետ հանդիպմանը բարձրացրել է հայ բանտարկյալների հարցը։