ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ՝ կարգալույծ հռչակված եպիսկոպոս Արման Սարոյանի վերաբերյալ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով: Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը.

«Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից, ինչով փորձ է արվում ձախողել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը»,- գրել է փաստաբանը։

Հունվարին Մայր Աթոռը հայտնել էր, որ եպիսկոպոսաց ժողովը փետրվարի 16-19 տեղի կունենա Ավստրիայում։ Նիկոլ Փաշինյանը երեկ այս որոշումը համարել է «կաթողիկությունը Հայաստանից դուրս տանելու փորձ» եւ ասել, որ «կզգան զգուշացումները»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն