Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով

Հայաստանում օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

«Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-18-ը ամբողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա ևս 3-5 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։

Ցերեկային ժամերին տեղումներ չեն գրանցվի, բայց առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 13-16մ/վ արագությամբ։

Երևանում ցերեկը օդի ջերմաստիճանը կտատանվի +9–ից +11, գիշերը` +1-ից +3 աստիճանի սահմաններում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն