Մոսկվան մեկնաբանել է Ալիևի խոսքերը՝ Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման մասին | civilnet.am

civilnet.am Բաքվի հայտարարությունները` Կիևում Ադրբեջանի դեսպանատան վրա «կանխամտածված» հարձակումների մասին չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը։

ԱԳՆ-ն նշում է, որ ադրբեջանական կողմին ժամանակին տրամադրվել են անհրաժեշտ բացատրություններ երկրի դեսպանատան՝ Ուկրաինայում վնասների վերաբերյալ: Մասնավորապես՝ 2025 թվականի նոյեմբերի 21-ին Մոսկվայում Ադրբեջանի դեսպանին «անկեղծ ցավակցություն են հայտնել Ուկրաինայում ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչության շենքերի և տարածքի վնասների համար»:

«Միաժամանակ նշվել է, որ Կիևում ադրբեջանական դիվանագիտական առաքելության շենքերի համալիրի վնասները, ամենայն հավանականությամբ, տեղի են ունեցել Ուկրաինայի զինված ուժերի օդային պաշտպանության համակարգերի անճշտության հետևանքով»,- նշել է ՌԴ ԱԳՆ-ն:

Ալիևը փետրվարի 13-15-ին Մյունխենի անվտանգության կոնֆերանսում նշել էր, որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ շփումներում «բազմիցս» բարձրացրել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան վնասների հարցը:

2025-ին երեք անգամ տեղեկություն էր տարածվել, թե ռուսական կողմի հրթիռակոծության հետևանքով վնասվել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան շենքը։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն