Փետրվարի 9-ի ժամը 08։00-ից մինչև փետրվարի 15-ը ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՆԳՆ փրկարար գործողությունից, ՓԾ ստորաբաժանումներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով՝ արգելափակումից դուրս են բերել 243 տրանսպորտային միջոց և 379 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: