«Մայր Հայաստան» կուսակցությունն ընտրություններին կմասնակցի ԲՀԿ-ի հետ՝ Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագրով. Անդրանիկ Թևանյան | tert.am

tert.am «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանն ասաց, որ կուսակցությունն այժմ սկսում է իր գործունեությունն այլ մեկնակետից՝ փորձելով ապահովել առավելագույն համախմբում: Նա, ներկայացնելով «Մայր Հայաստանի» ձևաչափը, նշեց, որ քննարկումների և երկխոսության արդյունքում, դրական համարելով Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են այդ ծրագրով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ միասին:

««Առաջարկ Հայաստանին» ծրագիրն առանձնանում է նրանով, որ գրվում է ոչ թե աշխատասենյակում, այլ մասնակցում են հանրության տարբեր շերտեր: Ծրագիրն այդ առումով դառնում է ժողովրդական, քանի որ շարքային քաղաքացիները կա՛մ խնդիրների մասին են բարձրաձայում, կա՛մ կոնկրետ առաջարկներով հանդես գալիս, և նրանց ձայնը լսելի է դառնում»,- ընդգծեց Անդրանիկ Թևանյանը:

Նա հայտարարեց, որ «Մայր Հայաստանը» դառնալու է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի համահեղինակ, իր գաղափարներով և լուծումներով  հարստացնելու է այն: Երկրին փոփոխություններ են պետք, և, վստահ են՝ կհասնեն դրանց:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն