ՌԴ-ն պատրաստ է ազատ առևտրի բանակցություններ վարել Լատինական Ամերիկայի հետ. Օվերչուկ | armenpress.am

armenpress.am Ռուսաստանը՝ որպես Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ, պատրաստ է քննարկել ազատ առևտրի գոտու ստեղծումը Mercosur-ի՝ Լատինական Ամերիկայի խոշորագույն տնտեսական միավորման հետ:

«ՌԴ-ն գնահատում է տարածաշրջանի խոշորագույն տնտեսական բլոկի՝ Mercosur-ի հետ բանակցությունների հնարավոր հեռանկարները», –  «Իզվեստիա» պարբերականին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

1991 թվականին հիմնադրված Mercosur-ի կազմում են Արգենտինան, Բոլիվիան, Բրազիլիան, Պարագվայը և Ուրուգվայը։

«Մենք միշտ բաց ենք նման երկխոսության համար և, իհարկե, շահագրգռված ենք ԵԱՏՄ-ի տնտեսությունների հնարավորությունների ընդլայնմամբ», – նշել է Օվերչուկը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն